Հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ

2 րոպեի ընթերցում

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 30-ի կեսօրից հետո Հայաստանի շրջանների մեծ մասում, այդ թվում՝ նաև Երևանում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

«Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո՝ շրջանների մեծ մասում, հունիսի 1-2-ի կեսօրից հետո՝ առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 3-4-ն՝ առանձին հատվածներում, անձրևները կլինեն հորդառատ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»--ի տարածած հաղորդագրության մեջ; 

Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 1-ին կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 3-4-ը՝ նույնքան կնվազի։

Երևան քաղաքում մայիսի 30-ի կեսօրից հետո, հունիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայերեն Русский

Երևանում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց

Ալեն Սիմոնյանն ու «Save Armenia»-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը

Ղարաբաղից տեղահանված ավելի քան 45 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր

Իրականությո՞ւն, թե՞ խեղաթյուրված ճշմարտություն. «Գոյ» թատրոնը «Խելագարը» ներկայացմամբ ազդարարեց վերադարձը

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան միացել է Հայաստանի 170 բնակավայր

Զոլաքարում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության»

Ղարաբաղից տեղահանվածների աշխատանքի, բնակապահովմանն առնչվող հարցերի վերաբերյալ քննարկում