Գազայի վերաբերյալ ԱՄՆ-ի պլանը ենթադրում է 60-օրյա հրադադար և տասը պատանդի ազատ արձակում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի կողմից մշակված նոր համաձայնագիրը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում ճգնաժամը լուծելու վերաբերյալ նախատեսում է Գազայում 60-օրյա հրադադար և տասը պատանդի ազատ արձակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով աղբյուրի։

Ըստ հրատարակության զրուցակից իսրայելցի պաշտոնյայի՝ ԱՄՆ-ի հատուկ բանագնաց պատվիրակ Սթիվ Ուիթքոֆի նոր առաջարկը նախատեսում է Գազայում պատանդ պահվող 10 անձի ազատ արձակում և 18 զոհված պատանդի մարմինների վերադարձ՝ 60-օրյա հրադադարի դիմաց։

Բացի այդ, այս ծրագրի համաձայն՝ ՄԱԿ-ը կվերսկսի հումանիտար օգնության մատակարարումը պաղեստինցիներին։

Միևնույն ժամանակ աղբյուրը նշել է, որ փաստաթղթի տեքստը «չի պարունակում Իսրայելի կողմից պատերազմը դադարեցնելու խոստում»։

Մայիսի 28-ին The Jerusalem Post հրատարակությունը հաղորդել էր, որ ՀԱՄԱՍ շարժումը Ուիթքոֆի հետ համաձայնության է հասել Գազայի հատվածում հրադադարի պայմանների շուրջ։ Հրատարակությունը նշել էր, որ համաձայնագիրը նախատեսում է «10 իսրայելցի պատանդի ազատ արձակում և մահացածների մարմինների հանձնում իսրայելական բանտերում պահվող պաղեստինցիների ազատ արձակման դիմաց»։ 

Հաղորդվել է, որ ՀԱՄԱՍ-ը սպասում է իսրայելական կողմի պատասխանին։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան