Մարզեր

Հիմնանորոգվում է Նորատուսի Վարդան Մամիկոնյան փողոցը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Նորատուսի Վարդան Մամիկոնյան փողոցը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Վարդան Մամիկոնյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Նորատուսի Վարդան Մամիկոնյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 85 միլիոն 500 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է հողային հարթեցում, ավազակոպճային հիմքի և ասֆալտբետոնե շերտի տեղադրում՝ 960 գծամետր երկարությամբ և շուրջ 5760 քմ մակերեսով։ 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Գավառի ՃՇՇ»ԲԲԸ-ն, ավարտական փուլում են։ 

Հիմնանորոգվող փողոցը Գավառ-Մարտունի մայրուղուց դեպի բնակավայրի կենտրոն տանող հատվածն է, որի գործարկումը կկրճատի ճանապարհը և կթեթևացնի բնակավայրի երթևեկությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում