Մարզեր

Գավառ համայնքում իրականացվում են փողոցների գծանշման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Գավառ համայնքում իրականացվում են փողոցների գծանշման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում սկսվել և ընթանում են փողոցների գծանշման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, գծանշման աշխատանքներն իրականացվում են ինչպես Գավառ քաղաքում, այնպես էլ համայնքի գյուղական բնակավայրերում՝ Գեղարքունիքում, Լանջաղբյուրում, Սարուխանում, Ծաղկաշենում, Գանձակում, Կարմիրգյուղում, Նորատուսում, Հայրավանքում, Բերդկունքում, Լճափում և Ծովազարդում։ 

Պատվիրատուն Գավառի համայնքապետարանն է, կապալառուն՝ «Ռեուդ Մարկինգս» ՍՊԸ-ն։ Աշխատանքների համար Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված է հատկացնել 13 միլիոն դրամ։  

Այս գումարի շրջանակներում նախատեսված է նաև ճանապարհային նշանների տեղադրում։ 

Գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները նախատեսված է ավարտել հունիս ամսվա ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում