Մանկապարտեզի նախկին տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափով գումար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Երևանի մանկապարտեզներից մեկի նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, յուրացնելու, վատնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանկապարտեզի նախկին տնօրենը մի խումբ անձանց ընդունել է աշխատանքի, սակայն վերջիններս փաստացի չեն իրականացրել իրենց աշխատանքային պարտականությունները։ 

Ավելին, աշխատավարձը և այլ վճարումներ վերջիններիս բանկային հաշիվներին փոխանցվելուց հետո կանխիկացվել են մանկապարտեզի նախկին հաշվապահի կողմից և փոխանցվել տնօրենին։ Արդյունքում, մանկապարտեզի տնօրենի կողմից հափշտակվել՝ յուրացվել է առանձնապես խոշոր չափերով՝ 12 մլն 930 հզր 512 ՀՀ դրամ և վատնվել է առանձնապես խոշոր չափերով՝ 3 մլն 699 հզր 373 ՀՀ դրամ գումար։ 

Բացի այդ, տնօրենն իր կողմից աշխատանքի ընդունված անձանց աշխատավարձը և այլ վճարումներ յուրացնելու և վատնելու նպատակով ստորագրել և հաստատել է վերջիններիս կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամերի մասին ակնհայտ կեղծ տվյալներով տեղեկագրեր:

Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հաշվապահը մանկապարտեզի բանկային հաշվից իր անվամբ ՀՀ-ում գործող տարբեր բանկերում բացված հաշիվներին փոխանցել է առանձնապես խոշոր չափերով՝ 15 մլն 993 հզր 511 ՀՀ դրամ գումար և յուրացրել այն։

Լ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը) և 445-րդ հոդվածի 1-ին կետով (պաշտոնեական կեղծիքը), Ն․Հ․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը) (2 դրվագ), 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), Մ․Զ․-ի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), Ն․Զ-ի, Ռ.Գ.-ի, Վ.Գ-ի և Ս․Հ-ի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը)։ 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Հայերեն

Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա

Լավրովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի

ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք

Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան