Իրան

Իրանի ԱԳ փոխնախարարը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ փոխնախարարը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հանդիպումներ է ունեցել Չինաստանի և Ռուսաստանի դեսպանների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալն առանձին հանդիպումներ է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Կոնգ Պեյվուի և Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ։ 

«Հաշվի առնելով ԲՐԻԿՍ-ի առաջիկա գագաթնաժողովը, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գործունեությունը՝ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ առանձին հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք այս երկու կարևոր երկրների խմբերի շրջանակներում համագործակցության զարգացումն ու ամրապնդումը», - ասել է Ղարիբաբադին։ 

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը նաև նշել է, որ հանդիպումներում քննարկվել են նաև Իրանի և Միացյալ Նահանգների միջև Հռոմում անուղղակի բանակցությունների վերջին փուլի հետ կապված ամենաթարմ զարգացումները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում