Ավտոմեքենաների համարանիշների, լուսարձակների գողությունը կհամարվի միջին ծանրության հանցանք, պատիժը կխստացվի

2 րոպեի ընթերցում

Հայաստանում նախատեսում են տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի՝ սարքերի կամ սարքավորումների գողությունը, դիտարկել որպես միջին ծանրության հանցանք՝ ներկայիս ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը:

«Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի՝ սարքերի կամ սարքավորումների գողությունը, դիտարկել որպես գողության հանցակազմի երկրորդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Օրենքի նախագծի ընդունումից հետո հանցանք կտարած անձը կպատժվի առավել բարձր պատժաչափերով»,–ասաց փոխնախարարը:

Խոսքը վերաբերում է հաշվառման համարնիշների, հայելիների, լուսարձակների և այլ բաղադրիչների գողությանը: 

Վերջին տարիներին իրականացված վերլուծությունները փաստել են, որ  այս արարքն ունի մեծ տարածվածություն,կայուն աճի միտում և իր վտանգավորությամբ այլևս չի կարող դիտարկվել որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն: Պետությունը նկատել է՝ վերջին ժամանակահատվածում այս հանցագործությունը դարձել է հանրությանն ամենաշատ անհանգստացնողներից, և արձագանքն այս իմաստով ցանկանում են դարձնել համարժեք: 

Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ արարքը սահմանելով միջին ծանրության ՝այն մասնավոր մեղադրանքի տիրույթից կտեղափոխվի հանրային մեղադրանքի տիրույթ:

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին