Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղարը քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղարը քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր

«Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցինի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Սլովենիայի միջև քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակը և կարևորվել բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականության պահպանումը: 

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, ներդրումային, գիտակրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը, ինչպես նաև «Երևանյան երկխոսություն» և Բլեդի ռազմավարական համաժողովների միջև փոխգործակցության հաստատմանն ուղղված քայլերը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հնարավորությունների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների արդյունավետ ապաշրջափակման կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում