Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը քննարկել են մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարն ու Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Հանդիպումը կայացել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Իվանովիչին «Երևանյան երկխոսություն» ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ ակտիվ փոխայցելությունները վկայում են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսության և համագործակցությունն ընդլայնելու մեծ պատրաստակամության մասին։

Ի շարունակություն մարտին Երևանում կայացած հանդիպման՝ նախարար Միրզոյանը և փոխվարչապետ Իվանովիչը քննարկել են տարբեր ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչման ընթացքը։ Գոհունակությամբ նշվել են զբոսաշրջության ոլորտում գրանցված արդյունքները, իսկ որպես զարգացման ներուժ ունեցող ոլորտներ առանձնանշվել են բարձր տեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաներն, առողջապահությունն ու տնտեսությունը։

ՀՀ ԱԳ նախարարը և Չեռնոգորիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ հետ փոխգործակցության և Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին, ինչի համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում