Զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատիժները կխստացվեն

2 րոպեի ընթերցում

Պետությունը խստացնում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը: 

Այժմ Քրեական օրենսգրքով սահմանված է քրեական  պատասխանատվություն պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքից խուսափելու համար (Քրեական օրենսգրքի 461–րդ և 462–րդ հոդվածներով): 

Պետությունը պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ է նկատել: 

«Նախագծով առաջարկվում է խստացնել Քրեական օրենսգրքի 461–րդ հոդվածի 1–ին մասով և 462–րդ հոդվածի 1–ին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը: Մասնավորապես նախագծով առաջարկվում է զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածում՝ 461–րդ հոդվածում 1–ին մասում սահմանված պատիժը՝ 2–5 տարի ժամկետով ազատազրկումը, փոխարինել 3–6 տարի ժամկետով ազատազրկման, իսկ 462–րդ հոդվածում՝ վարժական հավաքներից խուսափելու դեպքում առաջարկվում է սահմանված տուգանքը՝ առավելագույնը 20–ապատկի չափով, փոխարինել 15–ապատիկից 30–ապատիկի չափով, իսկ որպես ազատազրկում նախատեսված սանկցիան՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, փոխարինել 1–3 տարի ժամկետով»,–ասաց Քոչարյանը:  

Կառավարությունում կարծում են, որ նման փոփոխությունները կարող են նպաստել զինվորական ծառայության զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը: 

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում