Ավարտվել է թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղվող անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

3 րոպեի ընթերցում

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Ա.-ն, ՀՀ տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ, գովազդել դրանք իր կողմից կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով և փոխանցել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով թմրամիջոցների իրացում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ նախաքննության ընթացքում պարզվել է՝ Հ.Ա.-ն թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել է կրիպտոարժութային դրամապանակներ, որպեսզի վերջիններս իրենց կողմից պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը փոխանցեն իր անվամբ գրանցված դրամապանակներին՝ այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների ծագումը և իրական բնույթը:

Մասնավորապես՝ 2023 թվականի հունվարի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր՝ 930 գործարքով Հ.Ա.-ի կողմից տրամադրված դրամապանակներին տարատեսակ կրիպտոարժութային դրամապանակներից մուտքագրվել է ընդհանուր՝ 31 մլն 773 հազար 600 ՀՀ դրամի չափով կրիպտոարժույթ։ Արդյունքում, վերջինս կատարել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Հ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա

Լավրովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի

ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք

Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան