Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Պաղեստինի ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարարի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Պաղեստինի ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարարի հետ

Հայաստան Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար դոկտոր Վարսեն Աղաբեկյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային մի շարք հարցերի։

Պետնախարար Աղաբեկյանը ներկայացրել է նաև Գազայում տիրող իրավիճակի շուրջ պաղեստինյան կողմի գնահատականները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում