Մարզեր

Մարտունի համայնքում իրականացվում են ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթ» ծրագրի միջոցառումները

2 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքում իրականացվում են ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթ» ծրագրի միջոցառումները

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մայիսի 26-ից սկսվել և ընթանում են ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթ» ծրագրի միջոցառումները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառումների մեկնարկը տրվել է Մարտունի քաղաքի  թիվ 2 մանկապարտեզում ու Ծովինար գյուղում։ Մարտունու թիվ 2 մանկապարտեզում  անցկացվել է  «Ջուրը կյանք է» թեմայով նախագծային աշխատանք և Սևանի բնապահպանական խնդիրներին նվիրված դաս, իսկ Ծովինար գյուղում կազմակերպվել է ծառատունկ։ 

Առաջիկա օրերին նախատեսվում է  Մարտունու թիվ 2 մանկապարտեզում կազմակերպել նկարչական աշխատանքների մրցույթ-ցուցահանդես՝ «Մաքուր էներգիա՝ մաքուր ապագա» խորագրով։ Մարտունու կենտրոնական գրադարանում կանցկացվի  ցերեկույթ՝ «Բնության գովերգանքը հայ գրականության մեջ» թեմայով։ Այնուհետ 

Սպորտլանդիա կկազմակերպվի  համայնքի յոթ մանկապարտեզներում։ 

Կանցկացվի բանավեճ «Ընդհանուր կայուն էներգիայի քաղաքականությունը ՀՀ-ում» թեմայով, լուսանկարչական մրցույթ «Իմ համայնքը՝ կայուն զարգացման ճանապարհին» խորագրով, Սեմինար՝ «Ի՞նչ է էներգախնայողությունը, էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիան»,  «Էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը գյուղատնտեսությունում» թեմաներով, հեծանվավազքի մրցույթ Մարտունի համայնքի տարածքում, տիկնիկային ներկայացում համայնքի մանկապարտեզներում՝ «Արևիկի ու քամու արկածները» թեմայով։ 

Միջոցառումներն անցկացվում են  «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով։ Նախաձեռնությունը միտված է էներգախնայողությանը, էներգաարդյունավետությանը, Երկրի ընդերքի ռեսուրսների սպառման և ածխածնի երկօքսիդի արտանետումների նվազմանը, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանմանը։ Մրցույթներում հաղթողներին և միջոցառումների ամենաակտիվ մասնակիցներին սպասվում են  մրցանակներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում