Մարզեր

Ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները

Այս տարվա ապրիլից սկսվել և ընթանում են Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման երկրորդ փուլի աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից,  Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման առաջին փուլն իրականացվել էր 2024 թվականին։  Երթևեկության մեծ ինտենսիվություն ունեցող կամուրջը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, և կամրջի կոնստրուկցիաները սկսել էին քայքայվել։ Անցած տարի պետական միջոցներով հիմնանորոգվել էր մոտ 30 մետր  երկարությամբ կամրջի երթևեկության մի ուղղությունը՝ 16.76 մետր լայնությամբ։ Իսկ  այս տարի հիմնանորոգվում է կամրջի երկրորդ՝ Սևանից դեպի Երևան ուղղությունը՝ դարձյալ 16.76 մետր լայնությամբ։ Կամրջի վրա նորոգվելու են միացման կարերը, կատարվելու է երկշերտ ջրամեկուսացում, բետոնապատում, տեղադրվելու է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Նախատեսված է մայթերի կառուցում և բազրիքների տեղադրում, այլ աշխատանքներ։ 

Հիմնանորոգումն իրականացվում է   պետական բյուջեի միջոցներով, 107 միլիոն 125 հազար դրամ արժեքով։ Շինարարությունը նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում