Թուրքիա

Թուրքիան մտադիր է ռազմաբազաներ ստեղծել Սիրիայում. ԶԼՄ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան մտադիր է ռազմաբազաներ ստեղծել Սիրիայում. ԶԼՄ

Թուրքիայի զինված ուժերը հույս ունեն Սիրիայում ռազմական բազաներ ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Türkiye» թերթը ՝ վկայակոչելով թուրքական անվտանգության մարմիններում իր աղբյուրը: 

Աղբյուրը նշել է, որ Անկարան Սիրիայի իշխանություններին օգնություն կցուցաբերի բանակի և անվտանգության ուժերի կազմակերպման հարցում:

Ըստ այդմ՝ թուրքական ԶՈՒ-ն «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար Սիրիայում ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային բազա կստեղծի:

Պարբերականի  տվյալներով՝ ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում Սիրիայում հինգ երկրների, այդ թվում ՝ Թուրքիայի կանոնավոր հանդիպումներ են անցկացվում, որոնք քննարկում են խմբավորման դեմ պայքարի մեխանիզմը: Ընդ որում՝ չի հստակեցվում, թե ուրիշ որ երկրներն են ներգրավված բանակցություններում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում