Մարզեր

Գավառ համայնքում իրականացվել են ասֆալտապատ փողոցների փոսային նորոգումներ

1 րոպեի ընթերցում

Գավառ համայնքում իրականացվել են ասֆալտապատ փողոցների փոսային նորոգումներ

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում ավարտական փուլում են գտնվում ասֆալտապատ փողոցների քանդված հատվածների փոսային նորոգման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, դրանք իրականացվել են Գավառ քաղաքում և համայնքի Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Ծաղկաշեն, Գանձակ, Կարմիրգյուղ, Նորատուս, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ բնակավայրերում։  

Իրականացված աշխատանքների արդյունքում ասֆալտապատ փողոցների քանդված մասերը նորոգվել են շուրջ երեք հազար քառակուսի մետր մակերեսով։  

Աշխատանքների պատվիրատուն Գավառի համայնքապետարանն է, կապալառուն՝ «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն։  

Ճանապարհների փոսային նորոգումների համար Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեից հատկացվել է 24 միլիոն 600 հազար դրամ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում