Իրանը կարող է միջուկային զենք ստանալ, սակայն չի ցանկանում դա անել. Արաղչի

3 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրն ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություն, սակայն չունի դա անելու ցանկություն, քանի որ գոյություն ունի Իսլամական հեղափոխության առաջնորդի ֆեթվա, որն արգելում է նման զենքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Մայիսի 23-ին Հռոմում ԱՄՆ-ի հետ նախատեսված միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլի նախօրեին Արաղչին Իրանի ազգային հեռուստատեսության եթերում ընդգծել է, որ երկիրը հետ չի կանգնելու իր միջուկային իրավունքներից:

Նրա խոսքով՝ 2015 թվականի միջուկային համաձայնագիրը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀԾԾ), դեռևս «մեռած չէ», բայց այն նաև «չի կարող վերականգնվել»: Ըստ Արաղչիի՝ ԳՀՀԾ-ի վերածնունդն Իրանին ոչ մի օգուտ չի տա։

«Մենք չենք նահանջի մեր իրավունքներից: Մեր միջուկային ծրագիրը, ներառյալ հարստացումը, պետք է շարունակվի: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք վստահության կառուցման և թափանցիկության միջոցներ ձեռնարկել և ընդունել ավելի լայն մոնիթորինգ, քանի որ վստահ ենք մեր ծրագրի խաղաղ բնույթի մեջ», - ասել է նա:

Արաղչին նաև նշել է, որ եվրոպացիները ցանկանում են մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին՝ սպառնալով գործարկել 2015 թվականի միջուկային համաձայնագրում ներառված հատուկ մեխանիզմը, որով նրանք կարող են վերականգնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ։

«Եվրոպան ոչ մի դերակատարում չունի մեր և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններում…. Եթե Եվրոպան ցանկանում է դերակատարում ունենալ, ապա պետք է հրաժարվի Իրանի նկատմամբ իր թշնամական և առճակատման քաղաքականությունից», - ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ եվրոպացիներին խորհուրդ տալով չգործարկել հատուկ մեխանիզմը, քանի որ նրանք ճգնաժամի մեջ կդնեն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։

Արաղչին ասել է, որ ինքը և իր թիմակիցները կմեկնեն Իտալիայի մայրաքաղաք՝ բանակցությունների հինգերորդ փուլի համար՝ նշելով, որ մայիսի 23-ին պարզ կլինի՝ «արդյոք մյուս կողմը պատրաստ է վերանայել իր դիրքորոշումները»։

Իրանի արտգործնախարարը նաև հիշեցրել է, որ մայիսի 22-ին ավելի վաղ նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին իրանական միջուկային օբյեկտների դեմ Իսրայելի սպառնալիքների մասին։

«Ես հստակ նշել եմ, որ մենք պատրաստ ենք վճռական պատասխանի, և եթե սպառնալիքները շարունակվեն, ապա մենք ստիպված կլինենք հատուկ միջոցներ ձեռնարկել մեր օբյեկտներն ու նյութերը պաշտպանելու համար։ Նրանք պետք է հասկանան, թե մենք ինչ նկատի ունենք՝ հատուկ միջոցներ ասելով», - հայտարարել է Արաղչին։

Իրան

Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա գրոհի դեպքում ԱՄՆ-ն կդիտարկվի որպես մեղսակից. Իրանի ԱԳՆ

Հայերեն Русский

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ