Իրան

Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա գրոհի դեպքում ԱՄՆ-ն կդիտարկվի որպես մեղսակից. Իրանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա գրոհի դեպքում ԱՄՆ-ն կդիտարկվի որպես մեղսակից. Իրանի ԱԳՆ

Իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածի դեպքում Իրանը Միացյալ Նահանգները կդիտարկի որպես այդ գրոհի մեղսակից և կստիպի նրան պատասխան տալ դրա համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Mehr գործակալությունը հաղորդում է, որ այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսիին:

«Իրանը սիոնիստական ​​ռեժիմին զգուշացնում է զերծ մնալ ցանկացած չմտածված գործողությունից և հայտարարում, որ այդ ռեժիմի կողմից ցանկացած սպառնալիք կամ խախտում կարժանանա կոշտ և վճռական պատասխանի: Մենք նաև համոզված ենք, որ սիոնիստական ​​ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում ԱՄՆ-ի կառավարությունը կդառնա այս հարձակման մեղսակիցը և դրա համար իրավական պատասխանատվություն կկրի», - ասվում է Արաղչիի նամակում։

Ավելի վաղ ամերիկացի մի շարք պաշտոնյաներ CNN-ին հայտնել էին, որ ԱՄՆ-ն նոր հետախուզական տվյալներ է ստացել, որոնք վկայում են այն մասին, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է համաձայնության հասնել Թեհրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում