Ռազմական

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ցիցիկոստասի հրավերով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, մայիսի 22-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվոպահակայինների և զինվորական նվագախմբի մասնակցությամբ:

Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը:

Դիմավորման արարողությունից հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը և Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ Գեորգիոս Ցիցիկոստասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում