Մարզեր

Գավառում նշվել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 85-րդ տարեդարձը

1 րոպեի ընթերցում

Գավառում նշվել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 85-րդ տարեդարձը

Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի աշխատակազմի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Բա՛ց կեղևդ, ծառ» խորագրով գրական ցերեկույթ՝ նվիրված հայ բանաստեղծ, հասարական գործիչ Ռազմիկ Դավոյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատազմից, Գավառի մանկապատանեկան կենտրոնի սաները, մեթոդիստ Ռուզաննա Վարդանյանի հետ, ներկայացրել են  մեծանուն բանաստեղծի կյանքից հետաքրքիր դրվագներ՝ զուգակցված ստեղծագործությունների ընթերցմամբ։

Ցերեկույթին ներկա է եղել  Ռազմիկ Դավոյանի կինը՝ Արմենուհի Թամրազյանը, ով իր գոհունակությունն է հայտնել միջոցառման կազմակերպման առիթով։

Միջոցառմանը մասնակցել են  նաև «Հայաստանի գրողների միության» Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար Տիգրան Նիկողոսյանը, Գավառի համայնքապետարանի, համայնքի կրթամշակութային հաստատությունների, մարզային ու համայնքային գրադարանների ներկայացուցիչներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ծնողներ, հյուրեր։

Միջոցառումն ուղեկցվել է  Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունների ընթերցմամբ , ելույթներով և Գավառի պետական երաժշտական քոլեջի ուսանողների գեղարվեստական  կատարումներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում