Ավելի քան 112 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող գլխավոր հաշվապահի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

3 րոպեի ընթերցում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Երևանում գործող ՍՊ ընկերություններից մեկում 2019 թվականից մայիսի 13-ից գլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ 

Մասնավորապես՝ պարզվել է, որ գլխավոր հաշվապահը, 2019 թվականի մայիսի 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում օգտագործելով իրեն վստահված գույքը տնօրինելու լիազորությունը, վերը նշված ընկերությանը պատկանող բանկային հաշվից տարբեր պատրվակներով 324 գործարքների միջոցով իր բանկային հաշիվներին ընդհանուր փոխանցել է 105.454.532 ՀՀ դրամ՝ նման եղանակով հափշտակելով իր տնօրինմանը հանձնված գումարը: Բացի այդ, հաշվապահը 2023 թվականի ընթացքում նույն ընկերության աշխատակցին պատկանող հաշվեհամարին է փոխանցել 1.406.729 ՀՀ դրամ՝ հափշտակելով նաև այդ գումարը: 

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ հիշյալ անձը, 2023 թվականի ընթացքում աշխատելով որպես մեկ այլ ընկերության գլխավոր հաշվապահ, օգտագործելով ծառայողական լիազորությունները, նույն ժամանակահատվածում նշված ընկերության բանկային հաշվից իրեն պատկանող հաշվեհամարին փոխանցելու եղանակով հափշտակել է իր տնօրինմանը փաստացի հանձնված 5.608.100 ՀՀ դրամը:

Ընդհանուր առմամբ՝ գլխավոր հաշվապահը վերը նշված եղանակներով երկու ընկերություններին պատկանող ֆինանսական միջոցներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 112 մլն ՀՀ դրամ, որի համար վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Հայերեն

Մեսրոպ Մեսրոպյանը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Հայաստանը դարձել է MICE Excellence 2026-ի մրցանակակիր

Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին

Բուլղարիայի վարչապետը մերժել է Մակրոնի առաջարկը` մասնակցելու «Կամեցողների կոալիցիային»

ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա

Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները. Reuters

Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ