Թրամփը կարող է հրաժարվել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերից, եթե առաջընթաց չլինի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում, որ կդադարի մասնակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը, եթե հաջողության համար հնարավորություններ չմնան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը լրագրողների հետ Թրամփի հարցուպատասխանի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։  

«Կարծում եմ՝ ինչ-որ բան տեղի կունենա։ Իսկ եթե ոչ, ապա ես պարզապես մի կողմ կքաշվեմ և նրանք ստիպված կլինեն առաջ շարժվել», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 19-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, խոսելով ուկրաինական ճգնաժամի լուծման մասին, նրան ասել է, որ «ժամանակն է առաջ շարժվել»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի հրաժարվում միջնորդական շփումներից։

«Ոչ, ԱՄՆ-ն դուրս չի գալիս, նրանք շահագրգռված են շուտափույթ արդյունքների հասնել, ԱՄՆ նախագահը խոսել է այդ մասին, իսկ նախագահ Պուտինը կիսում է այս տեսակետը», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ «մենք նույնպես շահագրգռված ենք հակամարտության շուտափույթ կարգավորմամբ՝ վերացնելով դրա արմատական ​​պատճառները», որոնց մասին ասել է Պուտինը։

«Սա ամենակարևորն է բոլոր այն նախագծերում, որոնք, հավանաբար, կձևակերպվեն», - ընդգծել է Պեսկովը՝ նշելով, որ ԱՄՆ-ի կողմից «ցուցաբերվել են շատ արդյունավետ միջնորդական ծառայություններ»։

Հայերեն Русский

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս

Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ

Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին