Դատախազն իրավասու դատարան է հանձնել Երևանում անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթը

2 րոպեի ընթերցում

Դատախազը 2025 թվականի մայիսի 15-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին ժամը 16։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Ք.-ն ավտոմեքենայով Երևան քաղաքում փորձել է առևանգել երկու անչափահասի:

Նույն օրը Ա.Ք.-ն  ձերբակալվել և տեղափոխվել էր ոստիկանության Մալաթիայի բաժին, նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 28-ին Ա.Ք.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով  (անչափահասին առևանգելը) (երկու դրվագ):

2025 թվականի մայիսի 15-ին քրեական վարույթը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով