Հայաստանն Ադրբեջանին մի քանի առաջարկ է ներկայացրել խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է շարժվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

Անդրադառնալով մայիսի 16-ին Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ Սիմոնյանը նշեց, որ նման բարձր մակարդակով շփումները շարունակվելու են։

«Քննարկումները շարունակվում են։ Կա համաձայնություն, որ դրանք շարունակվեն։ Չեմ բացառում, որ առաջիկայում դրանք կշարունակվեն ինչպես ղեկավարների, այնպես էլ արտաքին գործերի նախարարների ձևաչափով։ Դա դրական նորություն է»,– ասաց Սիմոնյանը։ 

ԱԺ նախագահը նշեց, որ հայկական կողմն արդեն ներկայացրել է մի քանի առաջարկ, որոնք, ՀՀ իշխանությունների ընկալմամբ, որևէ կերպ չպետք է խոչընդոտեն խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։ 

«Այն մտավախությունները, որոնք հնչեցնում է Ադրբեջանը, Հայաստանի իրավական դաշտի մեջ գոյություն չունեն։ Բայց քննարկումները շարունակվելու են, և մենք այդ ուղղությամբ ենք շարժվում»,– եզրափակել է նա։

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման համար նախապայմաններ առաջ քաշել։ Դրանցից մեկը Մինսկի խմբի լուծարումն է, մյուսը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ այն կեղծ հիմնավորմամբ, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է խաղաղության համաձայնագիրն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված դիմումը ստորագրել միաժամանակ, իսկ Սահմանադրության փոփոխության հետ կապված ՀՀ վարչապետը բազմիցս շեշտել է, որ այն որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում։ 

Հայերեն العربية English Español Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին