Իրավունք

ՆԳ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ներքին գործերի նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ քննարկմանը մասնակցել են Հայաստանում կենսաչափական անձնագրերիև նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման «պետություն մասնավոր» գործընկերության ծրագրի շրջանակում դիզայնի աշխատանքային խմբի անդամները և կենսաչափական համակարգի ներդրման մրցույթը հաղթած «Հայփաս» ընկերության մասնագետները։ 

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նախանշել է անվտանգային և էսթետիկ ձևավորման մոտեցումներ՝ տալով ընդհանրական ցուցումներ և ուղղորդումներ։ 

«Գործընկերները ներկայացրել են առաջադրկվող կոնցեպտը, անվտանգային պաշտպանիչ շերտերի նշանակությունը և ձևավորումը։ Քննարկման առարկա են դարձել նաև անձնագրի և անձը հաստատող այլ փաստաթղթերի կառուցվածքային բաղադրիչներին վերաբերող հարցեր։ Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկելու և հաստատելու է բոլոր բաղադրիչները, ապա ներկայացնելու է փաստաթղթերի նախնական տարբերակներ»,-ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում