Մարզեր

Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվել է «Ընտանեկան բռնություն» թեմայով դասընթաց

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվել է «Ընտանեկան բռնություն» թեմայով դասընթաց

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզային գրադարանի աշխատակիցների հետ Ընտանիքի օրվա շրջանակներում անցկացվել է դասընթաց՝ նվիրված «Ընտանեկան բռնություն» թեմային։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզային գրադարանից, դասընթացը վարել են Հասմիկ Պետրոսյանը և Կարինե Մոմչյանը։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ստացել են կարևոր տեղեկատվություն ընտանեկան բռնության կանխարգելման, ազդանշանների ճանաչման և աջակցության հնարավորությունների վերաբերյալ։ 

Մասնակիցներին նաև ներկայացվել է Գեղարքունիքի մարզում գործող կանանց աջակցության կենտրոնների գործունեությունը, ինչպես նաև տրամադրվել  թեժ գծերի հեռախոսահամարներ՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ստանալու նպատակով։

Դասընթացի ավարտին անցկացվել է թեմատիկ խաղ՝ մասնակիցների ներգրավվածությունն ու գիտելիքների ամրապնդումը խթանելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում