ՀՀ ԲՏԱ նախարարը ԵՊՀ շրջանավարտների ֆորումին կարևորել է համալսարանական կրթության դերը տնտեսության զարգացման բոլոր ուղղություններում

3 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանում առաջին անգամ իրականացվող ԵՊՀ շրջանավարտների ֆորումի բացման արարողությանը, որը  մեկնարկել է «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» թեմայով պանելային քննարկումով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Մխիթար Հայրապետյանը, խոսելով ԵՊՀ, արդյունաբերություն, համալսարանական կրթություն և տնտեսություն կապի մասին, համոզմունք է հայտնել, որ համալսարանական կրթությունը որպես մարդկային կապիտալ մշակող բարձրագույն կրթական մակարդակում պետք է լինի առաջատար՝ որակյալ կադրեր պատրաստելու և տնտեսությանը մատակարարելու իմաստով: Այդ համատեքստում Հայրապետյանը, անդրադառնալով նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացմանը, նշել է, որ ենթակառուցվածքներից, ժամանակակից սարքավորումներից զատ՝ առանցքային նշանակություն ունի արդյունաբերության տարբեր ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը, և Երևանի պետական համալսարանն իր պատմական առաքելությամբ հանձնառություն ունի այդ կարևոր գործում:

Նախարարն իր խոսքում կարևորել է նաև համալսարանի գործունեության կարևոր բաղադրիչի՝ գիտահետազոտական աշխատանքների դերի ուժեղացումը, որն ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի արդյունաբերության զարգացման գործում:

ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումի «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» թեմայով պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Ֆորումի նպատակն է ստեղծել համալսարանական համայնքի համար հաղորդակցման և համագործակցության հարթակ, որի միջոցով ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները հնարավորություն կունենան քննարկելու արդիական խնդիրներ, ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին:

Ֆորումի շրջանակում կանցկացվեն պանելային քննարկումներ, բանախոսություններ՝ նվիրված համալսարանի և համալսարանական համայնքի անելիքներին և առաջնահերթություններին այսօրվա Հայաստանում, ինչպես նաև կստեղծվի ոչ ֆորմալ պայմաններում միմյանց հետ շփվելու հնարավորություն և ֆորումի մասնակիցների ձևակերպած խնդիրները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները հիմք կծառայեն շրջանավարտների համայնքի հետագա գործունեության կազմակերպման համար։

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ