Հութիները հայտնել են Բեն Գուրիոն օդանավակայանը 24 ժամվա ընթացքում երրորդ անգամ թիրախավորելու մասին

2 րոպեի ընթերցում

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում երրորդ անգամ գերձայնային բալիստիկ հրթիռով թիրախավորել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Alquds Alarabi օրաթերթը։

«Հրթիռը հաջողությամբ հասել է իր նպատակին՝ ստիպելով միլիոնավոր սիոնիստների փախչել ապաստարաններ, և գրեթե մեկ ժամով կանգնեցրել է օդային երթևեկությունը օդանավակայանում», - հայտարարության մեջ նշել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիին՝ հավելելով, որ «այս հրթիռը երրորդն է 24 ժամից պակաս ժամանակահատվածում»։

Պաշտոնյայի խոսքով՝ «Եմենի զինված ուժերի գործողությունները նպատակ ունեն դադարեցնել Գազայի մեր եղբայրների դեմ ագրեսիան և դադարեցնել նրանց դեմ ցեղասպան հանցագործությունները»։ 

Նա կրկին ընդգծել է, որ «այս գործողությունները չեն դադարի մինչև Գազայի վրա ագրեսիան չդադարի և պաշարումը չվերացվի»։

Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ «ռազմաօդային ուժերը հայտնաբերել են Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը և որսացել այն»։

12-րդ ալիքի հաղորդմամբ՝ Բեն Գուրիոն օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքները դադարեցվել են օդային հարձակման ազդանշանների ակտիվացումից հետո։

Միևնույն ժամանակ, Իսրայելի բանակը կրկին զգուշացրել է մարդկանց Եմենի երեք նավահանգիստները լքելու անհրաժեշտության մասին։ 

«Մենք կթիրախավորենք Եմենի Ռաս Իսա, Հոդեյդա և Սալիֆ նավահանգիստները, և մենք նախազգուշացրել ենք դրանց մոտակայքում գտնվողներին լքել նավահանգիստները մինչև հետագա ծանուցումը», - հայտարարել է բանակի խոսնակը։

2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները սկսել էին թիրախավորել Իսրայելի տարածքը և խոչընդոտում էին նրանց հետ կապված նավերի նավարկությունը Կարմիր ծովով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով։ Հարձակումները դադարել էին 2025 թ. հունվարի կեսերին պաղեստինյան անկլավում հրադադարի հայտարարումից հետո, սակայն մարտի սկզբին հրադադարի խզումից հետո հութիները կրկին վերսկսել են հարձակումները։

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար