Ռազմական

Պետական զինամթերքը կհատկացվի ռազմարդյունաբերական ընկերություններին նոր արտադրանքի մշակման նպատակով. ԲՏԱ նախարար

2 րոպեի ընթերցում

Պետական զինամթերքը կհատկացվի ռազմարդյունաբերական ընկերություններին նոր արտադրանքի մշակման նպատակով. ԲՏԱ նախարար

Տարիներ շարունակ քննարկվում էր պետական սեփականություն հանդիսացող ռազմամթերքի և զինատեսակների տրամադրումը ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններին, որոնք դրանք կօգտագործեն նոր զինատեսակների արտադրության, արդիականացման, նորոգման, փորձարկման կամ օգտահանման նպատակով, սակայն իրավական հստակ կարգավորման բացակայությունը խոչընդոտել է այս գործընթացի իրականացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մայիսի 15-ի արտահերթ նիստում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Այս տարվա մայիսին մենք ակնկալում էինք իրավական ընթացակարգերով փոխանցել այդ զինատեսակները մեկ տասնյակից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների, սակայն իրավաբան գործընկերների հետ քննարկումներում առաջացած իրավական խոչընդոտները ստեղծում էին ռիսկ՝ ծրագիրը ժամանակին չիրականացնելու։ Այդ պատճառով որոշվեց օրենսդրության մեջ կատարել համապատասխան փոփոխություն և հստակ ամրագրել լիազորություն կառավարության համար»,-նշեց Հայրապետյանը։

Նա ասաց, որ նախագծի ընդունումից հետո կառավարությունն արդեն օրենսդրորեն կկարողանա սահմանված ընթացակարգով, արագ և արդյունավետ կերպով ռազմարդյունաբերական ընկերություններին տրամադրել պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության միջոցները։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում