ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը համագործակցության հուշագիր

2 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև մայիսի 14-ին կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև կայուն փոխհարաբերության ապահովմամբ։

Հուշագրի շրջանակներում կանցկացվեն համատեղ գիտաժողովներ, քննարկումներ և այլ միջոցառումներ,  սոցիոլոգիայի ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողների մասնագիտական պրակտիկան կկազմակերպվի քրեակատարողական հիմնարկներում, ֆակուլտետի դասախոսների ներգրավմամբ կիրականացվեն Ծառայության աշխատակիցների վերապատրաստումներ, Ծառայության մասնագետները հանդես կգան դասախոսություններով ֆակուլտետում դասավանդվող որոշ առարկաների շրջանակներում։

Ըստ աղբյուրի՝ կողմերը կհամագործակցեն նաև ոլորտին վերաբերող այլ ուղղություններով։ 

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին