Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի շուրջ կարգավորումն ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման գործընթացները միմյանցից անկախ են. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի շուրջ կարգավորումն ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման գործընթացները միմյանցից անկախ են. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ կարգավորման գործընթացը և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերականգնման գործընթացներն ընթանում են միմյանցից անկախ։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մեջբերելով ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունները լրագրողների հետ հանդիպումից։

«Մենք այժմ զբաղված ենք Վաշինգտոնի հետ մեր հարաբերությունների վերականգնմամբ, երկխոսության հաստատմամբ, մինչդեռ ուկրաինական կարգավորումը և մեր ազգային շահերի ապահովումը տարբեր գործընթացներ են։ Դրանք կախված չեն միմյանցից», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե երկու ուղիներից ո՞րն է այժմ ավելի առաջնահերթ։

 

   

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում