Դատախազը դատարան է հանձնել անչափահասին սպանած անձանց վերաբերյալ քրեական վարույթը

2 րոպեի ընթերցում

Դատախազը 2025 թվականի մայիսի 13-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արարատի մարզի Մասիս համայնքի Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածքում 2024 թվականի նոյեմբերի 8-ին կատարված անչափահասի սպանության մեջ մեղադրվող 2 անձի, ինչպես նաև անչափահասին ծեծի ենթարկած 3 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում, դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Գ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի սպանությունը), Գ.Բ.-ի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության ենթարկելը), Ա.Բ.-ի, Ս.Ս.-ի և Գ.Յ.-ի նկատմամբ՝ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:

Ա.Գ.-ի և Գ.Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով