Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս

5 րոպեի ընթերցում

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետն իր ենթակայության տակ գտնվող ընկերության տնօրեն Ֆ.Մ.-ի և իր հորեղբորորդի Կ.Մ.-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության և ընկերության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: 

«Ա.Մ.-ն անտեսելով, որ 1 տարվա օդանավի վարձավճարի չափն ակնհայտորեն գերազանցում է օդանավ ձեռք բերելու արժեքը, միջոցներ չի ձեռնարկել քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը հատկացված պետական միջոցներով օդանավ ձեռք բերելու ուղղությամբ, այլ նույն ժամանակահատվածում նպատակադրվել է փաստացի իրեն պատկանող ընկերության միջոցով ձեռք բերել օդանավ և այն ընկերությանը վարձակալությամբ հանձնելու միջոցով ապօրինի եկամուտ ստանալ:

Միևնույն ժամանակ, գիտակցելով իր անվամբ ընկերություն գրանցելու օրենսդրական արգելքը և իր կողմից կատարվելիք հանցավոր արարքը քողարկելու նպատակով Ա.Մ.-ն հանցավոր համաձայնության է եկել հորեղբորդու հետ՝ վերջինիս անվամբ գնելով ընկերություն:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը մեկ թռիչքային ժամը 218 հզր 900 ՀՀ դրամով օդանավի վարձակալության պայմանագիր է կնքել մի ընկերության հետ, որի կողմից ներմուծվող օդանավն ակնհայտորեն չի համապատասխանել ուսումնական թռիչքների համար սահմանված ավիացիոն միջազգային չափանիշներին, տեխնիկական բնութագրին և չի ունեցել շահագործման վկայական:

Այնուհետև, Ֆ.Մ.-ն պատրաստել և օգտագործել է ակնհայտ կեղծ պաշտոնեական փաստաթուղթ այն մասին, թե իբրև մեկ թռիչքային ժամի համար 218 հզր 940 ՀՀ դրամ վարձավճարը համապատասխանում է շուկայական գներին:

Պայմանագրի գործողության ընթացքում առանց հիմնավորման օդանավի մեկ թռիչքային ժամի արժեքը արհեստականորեն բարձրացվել է: Արդյունքում, ընկերության կողմից ընդամենը 86 մլն 210 հզր 827 ՀՀ դրամ արժեքով գնված օդանավի վարձակալությամբ՝ փաստացի Ա.Մ.-ին պատկանող նշված ընկերությանը բանկային փոխանցումների միջոցով վճարվել է 592 մլն 77 հզր 300 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ նույն ժամաքանակով թռիչքները ընկերության գնացուցակով կատարելու դեպքում առավելագույնը կարող էր կազմել 317 մլն 887 հզր 702 ՀՀ դրամ: 

Այսպիսով, վերջիններիս գործողությունների հետևանքով ընկերությանն անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 274 մլն 189 հզր 598 ՀՀ դրամ գումար»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), Ֆ․Մ․-ի նկատմամբ՝ 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելուն օժանդակելը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և Կ.Մ.-ի նկատմամբ՝ 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելուն օժանդակելը): 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատճառված վնասի չափով արգելանք է դրվել Ա.Մ.-ին պատկանող գույքի վրա:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա

Լավրովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի

ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք

Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան