Կյանքից հեռացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան՝ աշխարհի «ամենաաղքատ նախագահը»

2 րոպեի ընթերցում

Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան (հայտնի որպես Պեպե), որն իր համեստ ապրելակերպի համար ճանաչվել է աշխարհի ամենաաղքատ նախագահը, մահացել է 89 տարեկանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում գրառում է արել Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին։

«Խոր վշտով հայտնում ենք, որ վախճանվել է մեր ընկեր Պեպե Մուխիկան։ Նախագահ, ակտիվիստ, առաջնորդ: Մենք քեզ շատ կկարոտենք, սիրելի ծերուկ», - գրել է Օրսին։

Մուխիկան Ուրուգվայի նախագահ էր ընտրվել 2009 թվականին և երկիրը ղեկավարել մինչև 2015 թվականը։ Մայիսի 20-ին կլրանար նրա 90-ամյակը։ 

Իր պատանեկության տարիներին՝ 1960-1970-ական թվականներին, նա կռվել է Տուպամարոս ազգային ազատագրական ձախ արմատական ​​շարժման շարքերում, որը ոգեշնչված էր Կուբայի հեղափոխության գաղափարներով և պարտիզանական մեթոդներով պայքարում էր իշխանությունների դեմ։ Նա վեց անգամ վիրավորվել է և 14 տարի անցկացրել բանտում։ 

BBC-ն նշում է, որ նախագահ ընտրվելուց հետո Մուխիկան շատ համեստ կյանք էր վարում, քննադատում էր կոնսյումերիզմը և սոցիալական բարեփոխումների կողմնակից էր, ինչի շնորհիվ նա հայտնի քաղաքական գործիչ դարձավ ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլև տարածաշրջանի սահմաններից դուրս։ 

Հունվարին Մուխիկան հայտարարեց, որ իր մոտ ախտորոշված ​​կերակրափողի քաղցկեղը տարածվել է այլ օրգանների վրա, նա հրաժարվեց հետագա բուժումից և հրաժեշտ տվեց իր հայրենակիցներին։ 

2024 թ. նոյեմբերին BBC-ին տված հարցազրույցում Մուխիկան ասել էր. «Մարդը գիտի, որ մահն անխուսափելի է։ Եվ գուցե, հենց դա է կյանքի աղը»։

Հայերեն English Русский Türkçe

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ