ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության տնօրենին

3 րոպեի ընթերցում

Հայաստանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության գործադիր տնօրեն Դոնա Քոլինզին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների հանդիսավոր բացման համերգի կապակցությամբ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և  նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը: 

Հանդիպման առանցքում Հայաստանի և «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության միջև համագործակցության հեռանկարների քննարկումն էր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակը կարևոր իրադարձություն է, և այս առիթով միջազգային ճանաչում վայելող «Ասկոնաս Հոլտ» երաժշտական ընկերության արտիստների հետ համատեղ համերգի կազմակերպումը կարող է հաջողված համագործակցության սկիզբ հանդիսանալ: 

«Ասկոնաս Հոլտ» երաժշտական ընկերության գործադիր տնօրեն Դոնա Քոլինզը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա ներկայացրել է ընկերության գործունեությունը, համագործակցային կապերը տարբեր երկրների հետ, ինչպես նաև խոսել երաժշտական ընկերության հայ արտիստների մասին:

Կողմերը քննարկել են նաև մասնագիտական հանրության համար համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու և փորձի փոխանակման հնարավորությունները:

Մայիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված հանդիսավոր համերգ, որով կմեկնարկի հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է ֆենոմենալ դաշնակահար, «Ասկոնաս Հոլտ» ընկերության արտիստ Յուջա Վանգը. նա հանդես կգա Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Յուջա Վանգի կատարմամբ կհնչի Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, իսկ երկրորդ բաժնում նվագախումբը կկատարի Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան («Զանգերով»):

Հայերեն English

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր