Տրիպոլիում արտակարգ դրություն է հայտարարվել անվտանգության ծառայության ղեկավարի զոհվելուց և բախումներից հետո

2 րոպեի ընթերցում

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը, որը տեղակայված է Տրիպոլիում, արտակարգ դրություն է հայտարարել մայրաքաղաքում տեղի ունեցած կատաղի բախումներից հետո, որոնց նախորդել էր Լիբիայի նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավար Աբդել Ղանի ալ-Քիքլիի սպանությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նախագահական խորհրդին կից կայունության վարչության ղեկավար Աբդել Ղանի ալ-Քիքլին սպանվել է մայիսի 12-ի երեկոյան Տրիպոլիի ռազմական շրջանի 444-րդ բրիգադի շտաբում, չպարզված հանգամանքներում։

Նրա մահը զանգվածային բռնությունների է հանգեցրել Տրիպոլիի մի քանի շրջաններում, բնակիչները հայտնել են շարունակվող կրակոցների և պայթյունների մասին:

Ներքին գործերի նախարարությունը բնակիչներին կոչ է արել մնալ տանը՝ պատճառաբանելով անվտանգության «կրիտիկական» և արագ փոփոխվող իրավիճակը: Իր հերթին, կրթության նախարարությունը դադարեցրել է դասերը Տրիպոլիի ողջ տարածքում։

Անկարգությունների պատճառով «Միտիգա» միջազգային օդանավակայանը հայտարարել է օդային հաղորդակցության ամբողջական դադարեցման մասին՝ մուտքային թռիչքներն ուղարկելով այլ օդանավակայան։

Միևնույն ժամանակ, Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը (UNSMIL) կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը:

Մայիսի 13-ի վաղ առավոտյան տարածված հայտարարության մեջ UNSMIL-ը հայտարարել է, որ «անհանգստացած է Տրիպոլիում անվտանգության զարգացող իրավիճակով, որն ուղեկցվում է խիտ բնակեցված քաղաքացիական շրջաններում ծանր զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ մարտերով»:

Կազմակերպությունը բոլոր կողմերին կոչ է արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել անդորրը» և բոլոր կողմերին հիշեցրել է «մշտապես խաղաղ բնակիչներին պաշտպանելու իրենց պարտավորությունների մասին»:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում