Կայացել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, հանձնաժողովի անդամները:

Հանձնաժողովը ձևավորվել ԿԳՄՍ նախարարի հրամանով: Հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը բաց հայտարարությամբ  հավաքագրել է առաջարկներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական ծրագրերի առաջարկները: ԿԳՄՍ նախարարություն ներկայացված 15 ծրագրային նախագծերից հանձնաժողովը պետք է ընտրի և հաստատի այն միջոցառումները, որոնք ընդգրկվելու են հոբելյանական միջոցառումների ցանկում: 

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ  Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու իրականացումը: Նախարարի տեղակալը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել հավաքագրված ծրագրային առաջարկները՝   դրանք դիտարկելու և քննարկելու նպատակով: 

Հաշվի առնելով ծրագրային բազմազանության և միջոցառումների ապակենտրոնացման ապահովման սկզբունքը՝ քննարկվել են Մարկոս Գրիգորյանի կյանքին և գործունեությանը նվիրված հրատարակության, կրթական ծրագրերի, մասնաճյուղ-թանգարանի բացման, ցուցադրության, ֆիլմի ստեղծման, մայրաքաղաքից դուրս միջոցառումների իրականացման հնարավորությունները:

Նիստի ավարտին նախարարի տեղակալն առաջարկել է ներկայացնել բրենդավորման փաթեթը և հոբելյանական միջոցառումների առաջարկները էլեկտրոնային տարբերակով տրամադրել հանձնաժողովի անդամներին՝ դրանք հանգամանալից ուսումնասիրելու, այնուհետև առաջիկա նիստում ընտրելու և հաստատելու նպատակով:

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին