Մարզեր

Հաղթանակի օրվա առթիվ Սևան քաղաքում անցկացվել է վոլեյբոլի համայնքային մրցաշար

1 րոպեի ընթերցում

Հաղթանակի օրվա առթիվ Սևան քաղաքում անցկացվել է վոլեյբոլի համայնքային մրցաշար

Հաղթանակի օրվա առթիվ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում անցկացվել է վոլեյբոլի համայնքային մրցաշար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարը կազմակերպել են Սևանի համայնքապետարանը և համայնքի Ն.Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը:

Սիրողական վոլեյբոլի համայնքային մրցաշարին մարզական մասնակցության հայտ էին ներկայացրել 20-50 տարեկան մասնակիցներից կազմված թիմեր Սևան քաղաքից և համայնքի բնակավայրերից: 

Վոլեյբոլի համայնքային մրցաշարի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի անունից խրախուսվել են դրամական պարգևներով, գավաթներով, մեդալներով և հավաստագրերով: 

Մրցաշարում  1-ին տեղը գրավել է  «Սևան համայնքի Ն.Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի աշխատակիցների թիմը, 2-րդ տեղը՝ Լճաշեն բնակավայրի տղաների թիմը, 3-րդ տեղը՝ Սևանի 5-րդ միկրոթաղամասի բնակիչների թիմը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում