Դավիթ Տրեզեգեն կժամանի Հայաստան
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Յուվենթուս»-ի նախկին ֆուտբոլիստ, Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն, ներկայում FIFA-ի դեսպան Դավիթ Տրեզեգեն կժամանի Հայաստան։
Նշվում է, որ Դավիդ Տրեզեգեն մայիսի 29-ին Երևանում կմասնակցի «Յուվենթուս»-ի Հայաստանի ակադեմիաների պրեզենտացիային։
«Բարև Հայաստան, բարև Երևան։ Ես Դավիթ Տրեզեգեն եմ և ուզում եմ ձեզ հայտնել, որ մայիսի վերջում ես կլինեմ ձեզ հետ «Յուվենթուս» ֆուտբոլային ակումբի ակադեմիաների պրեզենտացիայի միջոցառմանը մասնակցելու համար։ Անհամբեր սպասում ենք և շուտով կլինենք ձեզ հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ուղերձում ասել է Տրեզեգեն։