2024 թվականին անչափահասների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ․ ՔԿ նախագահ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրեց անչափահասների կողմից կատարված հանցագործությունների հետ կապված վիճակագրությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ անցյալ տարի քննվել է անչափահասների վերաբերյալ 478 քրեական վարույթ, որոնցից 167-ը փոխանցվել է նախորդ տարեթվից, իսկ 311-ը՝ ընդունվել է 2024 թվականին։ Մեծ մասը՝ 300 վարույթ, նախաձեռնվել է Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից, իսկ 11-ը ստացվել է այլ մարմիններից։ 

«Արձանագրված վարույթներից 60-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել դատարան՝ 78 անչափահաս մեղադրյալի վերաբերյալ։ Դրանցից 11-ը վերաբերում են առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 4-ը՝ ավազակության, 10-ը՝ գողության, 1-ը՝ շորթման, 1-ը՝ խուլիգանության, 4-ը՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերին, 26-ը՝ այլ հանցագործությունների»,- ասաց Պողոսյանը։ 

ՔԿ նախագահի խոսքով՝ 2024-ին քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին որոշում է կայացվել 127 անչափահասի վերաբերյալ՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 

«Քննված վարույթների շրջանակում ձերբակալվել է 69 անչափահաս, որոնցից 58-ը հետագայում ազատվել է։ Դատարան ներկայացվել է 11 միջնորդություն կալանքի վերաբերյալ, որոնցից 5-ը բավարարվել է ամբողջությամբ, իսկ 6-ը՝ մասնակի։ Բացի այդ, մեկ անչափահասի նկատմամբ միջնորդվել է տնային կալանք, ինչը բավարարվել է դատարանի կողմից»,- եզրափակեց Պողոսյանը։ 

Հայերեն

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին

«Նոա»-ն Շվեյցարիա ժամանած հայ երկրպագուներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի անվճար տոմսեր կտրամադրի

«Սարդարապատ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ հաղթանակն են տոնում Պրեմիեր լիգայում

Իտալիայում Էթնա հրաբխի հզոր ժայթքումը խաթարել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը. Հայաստանում նշվեց Շինարարի օրը

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը ՌԴ-ին կոչ են արել կատարել Վրաստանի հարցով ստանձնած պարտավորությունները

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում ավելի քան 500 մլն դրամ է խնայվել. Ռոմանոս Պետրոսյան