Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մայիսի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի և 12-ի գիշերը առանձին շրջաններում, 11-12-ի ցերեկը, 13-14-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-14-ին առանձին հատվածներում հորդառատ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 9-ի ցերեկը, 10-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, մայիսի 12-14-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 9-ի ցերեկը, 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:

Հայերեն Русский

Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցը

ԱՊՀ տնտեսական խորհուրդը քննարկել է «ԱՊՀ+» ձևաչափի ստեղծման հարցը. Օվերչուկ

Հայաստանը և Ադրբեջանը ֆիքսել են՝ պետք է խաղաղությունն ինստիտուցիոնալացնել. Վահան Կոստանյան

Համատեղ բիզնեսի պատրվակով մտերիմներին դրդել է տունը գրավադրել, վարկ է ստացել և պատճառել ավելի քան 66 մլն դրամի գույքային վնաս․ ՔԿ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպմանը քննարկվել են խաղաղության ամրապնդման ու ինստիտուցիոնալացման հնարավորությունները

Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբ

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

Նոր Սահմանադրության նախագծով դատավորների վերագնահատումը նախատեսվում է իրականացնել մեկ անգամ և հինգ տարվա ընթացքում

Դատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ

Իրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավ