Մարզեր

Պարգևատրվել են Գավառ համայնքից վարժական հավաքների մեկնած պահեստազորայինները

1 րոպեի ընթերցում

Պարգևատրվել են Գավառ համայնքից վարժական հավաքների մեկնած պահեստազորայինները

Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը պատվոգրեր  են հանձնել Գավառ համայնքից  2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը կազմակերպված վարժական հավաքներին մասնակցած պահեստազորայիններին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, պատվոգրերը Գավառ համայնքի պահեստազորայիններին հանձնվել են՝  վարժական հավաքներին ակտիվորեն ներգրավվելու, բարեխիղճ ծառայության և հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար։

Պարգևատրումն ուղեկցվել է  շնորհավորանքներով և շնորհակալական խոսքերով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում