Գլխավոր դատախազը սեփականության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմը տեսնում է դատախազական հետևողական հսկողության մեջ

2 րոպեի ընթերցում

Դատախազությունն անհատական մոտեցմամբ հսկում է սեփականության ոլորտում կատարված բոլոր հանցագործությունների վարույթները՝ արձագանքելով բնակիչների բողոքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը շեշտեց, որ սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների կանխարգելման և քննության արդյունավետության հարցը մնում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում։

«Սեփականության ոլորտը երևի իմ ամենօրյա փաստաթղթային աշխատանքի առյուծի բաժինն է կազմում։ Մարդիկ իսկապես վստահելու խնդիր ունեն, բայց այդ վստահությունը ձեռք բերելու համար բառերը բավարար չեն», – ասաց Վարդապետյանը։

Նա ընդգծեց, որ անկախ հանցագործության ծանրության աստիճանից, սեփականության ոլորտի բոլոր գործերը գտնվում են դատախազական հսկողության ներքո։ Եթե քաղաքացին դիմում է դատախազություն՝ գույքային հանցագործության կամ վարույթի ձգձգման հետ կապված, ապա յուրաքանչյուր դեպք անհատապես ուսումնասիրվում է։

«Եթե գործի քննության ժամկետների ձգձգման խնդիրներ կան, անմիջապես հանձնարարություններ են տրվում վարույթ իրականացնող մարմնին։ Դա մի օրում լուծվող հարց չէ, բայց մենք մեր գործառույթների շրջանակում հետևողական ենք»,– հավելեց նա։

Դատախազ Վարդապետյանը որպես կանխարգելման հիմնական մեխանիզմ ընդգծեց հենց հետևողական դատախազական հսկողությունը։

«Չկա կոնկրետ դեղատոմս, որ այս մարմինը ստեղծենք, և բնակարանային գողությունները կվերջանան։ Բայց կարող եմ ասել, որ մեր կառուցվածքային ստորաբաժանումներում բոլոր դատախազները գիտեն՝ յուրաքանչյուր նման դիմում հսկողության առարկա է»,– նշեց նա։

Գլխավոր դատախազն ընդգծեց, որ խնդրի լուծումը հնարավոր է միայն համակարգային, համատեղ աշխատանքով՝ առանց պատասխանատվության փոխադարձ բաշխման։

«Եթե խնդիրն ուղղակի փոխանցենք ինչ-որ ստորաբաժանման և չտեսնենք համակարգային մոտեցում, ապա իրական լուծում չենք ունենա»,– եզրափակեց Վարդապետյանը։

 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում