Աշխարհ

Հնդկաստանում Պակիստանի գնդակոծության հետևանքով 13 մարդ է զոհվել, 59՝ վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Muzaffarabad, May 07 (ANI): Security personnel stand guard near Bilal Mosque after it was hit by an Indian strike in Muzaffarabad, the capital of Pakistan-administered Kashmir, on Wednesday. (Reuters Video/ANI)
Muzaffarabad, May 07 (ANI): Security personnel stand guard near Bilal Mosque after it was hit by an Indian strike in Muzaffarabad, the capital of Pakistan-administered Kashmir, on Wednesday. (Reuters Video/ANI)

Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի միութենական տարածքի Փունչ շրջանի վերահսկողության գծում Պակիստանի կողմից բացված կրակի հետևանքով զոհվել է 13 մարդ։ Տարածաշրջանում ևս 59 մարդ վիրավորվել է, որոնցից 44-ը՝ Փունչում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է  ANI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։

Ինտենսիվ գնդակոծությունը տեղի է ունեցել՝ ի պատասխան Հնդկաստանի բանակի կողմից մայիսի 7-ին իրականացված «Սինդուր գործողության», որի ընթացքում թիրախավորվել էին Պակիստանում և նրա վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի հատվածում 9 օբյեկտներ, որոնք, ըստ հնդկական կողմի՝ ծառայում էին որպես ահաբեկչական ճամբարներ։

ANI-ն նշում է, որ Պակիստանն ապրիլի 26-ի գիշերվանից փոքր հրազեններով անդադար խախտել է հրադադարը վերահսկողության գծում։

«Սինդուր գործողությունից» հետո, նշում է գործակալությունը, Պակիստանի բանակը շարունակել է հրադադարի խախտումները՝ թիրախավորելով բնակելի հատվածներ Ջամու և Քաշմիրի տարբեր սահմանամերձ շրջաններում։ 

Մայիսի 7-ի գնդակոծություններից հետո տարհանված և մայիսի 8-ին իրենց տներ վերադարձած բազմաթիվ բնակիչներ նշել են իրենց սեփականությանը հասցված լուրջ վնասի մասին։ 

Իր հերթին Պակիստանը հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից իրականացված հարվածներից զոհվել է 31 մարդ, 57 մարդ՝ վիրավորվել։

«Սինդուր գործողությունը» Հնդկաստանի պատասխանն է ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակմանը, որի մեջ Նյու Դելին մեղադրում է Իսլամաբադին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում