Սպորտ

Հայկական Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույններն «Արարատ-Արմենիա»-ի ներկայացուցիչներն են

1 րոպեի ընթերցում

Հայկական Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույններն «Արարատ-Արմենիա»-ի ներկայացուցիչներն են

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի, նախորդ ամսվա լավագույն մարզիչի ու ֆուտբոլիստի կոչումները ստացել են «Արարատ-Արմենիա»-ի ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարդան Մինասյանը՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը, ճանաչվել է ապրիլ ամսվա լավագույն մարզիչ՝ երկրպագուների, սպորտային լրագրողների ու  մեկնաբանների քվեարկության արդյունքում: Երկրորդ տեղում «Վան»-ի մարզիչ Վահե Գևորգյանն է, երրորդում՝ «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան:

«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը ճանաչվել է Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։Թեպետ երկրպագուների քվեարկության արդյունքներով՝ առաջատարներն այլ ֆուտբոլիստներ էին, սակայն որոշիչ են դարձել սպորտային լրագրողների և մեկնաբանների ձայները:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում