Պետք է ճանաչենք ահաբեկչությունից պաշտպանվելու երկրի իրավունքը. ԱԳ նախարարը՝ Հնդկաստան–Պակիստան լարվածության մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձավ Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջին էսկալացիային՝ շեշտելով Հայաստանի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ նա հիշեցրեց, թե ինչից այս էսկալացիան սկսվեց ընդհանրապես։ 

«Տեղի էր ունեցել ահաբեկչություն։ Հայաստանի Հանրապետությունը շատ արագ արձագանքել է, դատապարտել է ահաբեկչությունը, ցավակցել է զոհերի ընտանիքների անդամներին ու հարազատներին և զորակցություն է հայտնել։ Մենք, և, կարծում եմ, իրեն որևէ քաղաքակիրթ համարող պետություն չի կարող ողջունել ահաբեկչությունը, կարող է միայն դատապարտել ահաբեկչությունը։ Եվ մենք, կարծում եմ, որ պետք է ճանաչենք նաև ահաբեկչությունից պաշտպանվելու երկրի իրավունքը։ Մենք այս հարցին այդ պրիզմայով ենք նայում և այդպես ենք ընկալում, այդպիսին է մեր դիրքորոշումը»,- նշեց Միրզոյանը։

Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանի տարածքում գտնվող ինը թիրախների, որոնք, ըստ Նյու Դելիի, օգտագործվում էին ահաբեկչական խմբավորումների կողմից։ Հնդկական կողմը շեշտել է, որ Պակիստանի զինված ուժերին պատկանող որևէ ռազմական օբյեկտ թիրախ չի դարձել։

Սրացման պատճառ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով զոհվել է 26 մարդ, այդ թվում՝ Նեպալի մեկ քաղաքացի։ Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ ունեն ապացույցներ՝ հարձակման մեջ Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության վերաբերյալ։

 

 

 

 

 

 

Հայերեն Русский Türkçe

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ