Քաղաքականություն

Ես դատապարտում եմ բռնությունը. Կոնջորյանը՝ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի մասին

2 րոպեի ընթերցում

Ես դատապարտում եմ բռնությունը. Կոնջորյանը՝ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի մասին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին՝ դատապարտելով բռնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոնջորյանը թեմային անդրադարձավ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում:

«Ես դատապարտում եմ ֆիզիկական բռնությունը, դատապարտում եմ վերբալ բռնությունը, դատապարտում եմ հոգեբանական բռնությունը: Ես դատապարտում եմ բոլոր տեսակ բռնությունները, դատապարտել եմ այն ժամանակ, դատապարտում եմ հիմա և դատապարտելու եմ նաև ապագայում: Եվ ես համոզմունք ունեմ, որ բռնությունը մեր քաղաքական մշակույթում ընդհանրապես պետք է տեղ չունենա»,–ասաց խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով քաղաքական պատասխանատվության վերաբերյալ հարցին՝ Կոնջորյանը նշեց, որ Նոր Նորքի թաղապետն այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է: «Ես կարծում եմ, որ դա իրենց քաղաքական պատասխանատվության տիրույթում է և քաղաքապետարանի քաղաքական պատասխանատվության տիրույթում է»,–հավելեց նա:

Ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որը, ըստ հաղորդումների, սկսվել էր մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ քննադատություն պարունակող տեսանյութի հրապարակումից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Նոր Նորքի թաղապետ Տեր-Մարգարյանը հարվածներ հասցնում ակտիվիստ Արթուր Չախոյանին։  Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ Նոր Նորքի թաղապետ Մհեր Տեր-Մարգարյանին, ակտիվիստ Տարոն Չախոյանին, Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում