Մոսկվան որևէ հայտարարություն չի լսել Ուկրաինայի ղեկավարությունից հրադադարին միանալու առնչությամբ․ Պեսկով

2 րոպեի ընթերցում

Մոսկվան դեռևս որևէ հայտարարություն չի լսել Ուկրաինայի ղեկավարությունից Հաղթանակի օրվան նվիրված հրադադարին միանալու պատրաստակամության մասին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ցավոք, մենք դեռևս չենք լսել Կիևից, ռեժիմի ներկայացուցիչներից, ռեժիմի ղեկավարից որևէ հայտարարություն, որը կխոսեր տոնական հրադադարին միանալու պատրաստակամության մասին», - ասել է նա։

Պեսկովը նշել է, թե Կիևի վարչակազմը «հակված ​​է պատերազմի շարունակմանը»։

Կրեմլի ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ հայտարարված հրադադարն ուժի մեջ է մնում, սակայն եթե ռուսական դիրքերին հարվածներ հասցվեն, ապա համարժեք պատասխան կտրվի։

Ռուսաստան

Կրեմլը հիշեցրել է Հաղթանակի օրվա առթիվ հրադադարի մասին՝ չնայած ԱԹՍ-ների վերջին հարվածներին

Ապրիլի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ մայիսի 8-ի կեսգիշերից եռօրյա հրադադար էր հայտարարել։ 

«ՌԲԿ Ուկրաինա»-ի տեղեկացմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրադադարի առնչությամբ ավելի վաղ հայտնել էր, որ իր երկիրը պատրաստ է հրադադարի «նույնիսկ այսօրվանից», բայց միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ լինի փոխադարձ քայլեր ձեռնարկել։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ