Բրազիլիայի ոստիկանությունը կանխել է Լեդի Գագայի համերգի ժամանակ նախատեսված հարձակումը

2 րոպեի ընթերցում

Բրազիլիայի ոստիկանությունը մայիսի 4-ին հայտարարել է, որ կանխել է ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի համերգի ժամանակ նախատեսված ռումբով հարձակումը։ Համերգը, որը տեղի է ունեցել մայիսի 3-ին Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում, հավաքել էր ավելի քան 2 միլիոն մարդու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ռիո դե Ժանեյրո նահանգի քաղաքացիական ոստիկանությունը, համագործակցելով Արդարադատության նախարարության հետ, հայտարարել է, որ դավադրությունը կազմակերպվել էր մի խմբի կողմից, որն առաջ է մղում ատելության խոսքը և դեռահասների արմատականացումը, այդ թվում՝ ինքնավնասումը և բռնություն ընդգրկող բովանդակությունը՝ որպես սոցիալական պատկանելության ձև։

«Կասկածյալները հավաքագրում էին մասնակիցների, այդ թվում՝ անչափահասների, համակարգված հարձակումներ իրականացնելու համար՝ օգտագործելով ինքնաշեն պայթուցիկներ և Մոլոտովի կոկտեյլներ», - ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Բրազիլիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ հավաքագրողները ներկայացել են որպես Գագայի համաշխարհային երկրպագուների բազայի անդամներ, որոնք հայտնի են որպես «Փոքրիկ հրեշներ»։

Խմբի ղեկավարին ձերբակալել են Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում՝ անօրինական զենքի պահման համար։ Մի քանի նահանգներում կատարվել են տասնյակ խուզարկություններ։

Ըստ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի՝ ամերիկացի փոփ աստղի համերգին ներկա է գտնվել 2,1 միլիոն մարդ։

Հայերեն English Русский

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը