Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն դրամը

2 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում են մի շարք գազալցակայանների սեփականատերեր Վ.Կ.-ի և Ն.Գ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) և 5 անձի նկատմամբ՝ 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն օժանդակելը):

6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը և գրավը:

10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում:

Քրեական վարույթների նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 1 մլրդ 600 հզր ՀՀ դրամ գումար: 

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA

Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 10/06/26

Ասիական ինդեքսներ - 10/06/26

ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ